Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիտամիններ և միներալներ

Վիտամին A` օգտակա՞ր է, թե՞ վնասակար

Վիտամին A` օգտակա՞ր է, թե՞ վնասակար

Վիտամին A-ն հայտնագործվել է 1923 թվականին: Այն մասնակցում է օրգանիզմի բոլոր հիմնական գործառույթներին և սնուցում մաշկի բջիջները, ինչի շնորհիվ պահպանվում է դրա գեղեցկությունն ու երիտասարդությունը:

 

Վիտամին A-ն անփոխարինելի է տեսողության համար, այն  լավացնում է նյութափոխանակությունը և ամրացնում իմունիտետը: Բացի դրանից, առանց այս վիտամինի հնարավոր չէ ձվաբջիջների զարգացումը: 

 

Վիտամին A-ի անբավարարությունը հանգեցնում է մթության մեջ տեսողության վատացման` հավկուրության:


Մարմնի, և հատկապես ձեռքերի մաշկի չորությունը կարող է հրահրված  լինել վիտամին A-ի անբավարարությամբ:  Բացի դրանից, վիտամինի անբավարար օգտագործման հետևանքով ուռուցքային հիվանդությունների զարգացման ռիսկը բարձրանում է մի քանի անգամ: 

 

Վիտամին A-ի չափից ավելի  օգտագործումը  (դեղահաբերի ձևով) կարող է հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների, և նույնիսկ ուռուցքային բջիջների առաջացման: Դրա պատճառն այն է, որ վիտամին A-ն դասվում է վիտամինների այն խմբին, որոնք, ավելցուկի դեպքում, ունակ են կուտակվելու  օրգանիզմում:

 

Վիտամին A-ի աղբյուրներն են


Վիտամին A (ռետինոլ) կարելի է ստանալ կենդանական ծագման մթերքից: Սակայն, որոշ բուսական ծագման  մթերքներում  պարունակվում է կարոտին, որը մարդու  օրգանիզմում կարող է փոխակերպվել վիտամին A-ի:

 

Ռետինոլի հիմնական աղբյուրներն են. կաթնամթերքը, սերուցքային կարագը, ձվի դեղնուցը, ձուկը և տավարի ու խոզի լյարդը:

 

Կարոտինի հիմնական աղբյուրներն են. գազարը, ծիրանը, կանաչ բանջարեղենը, կարտոֆիլը, բոլոր տեսակի կաղամբները, դեղին գույնի մրգերն ու բանջարեղենը, արևածաղկի սերմերը:

 

Վիտամին A-ի օրական չափաքանակը


Գիտնականները, անցկացված հետազոտությունների արդյունքում, պարզել են, որ մարդու առողջության պահպանման համար բավական է օրական վիտամին A-ի 500ME չափաքանակը: Կարելի  է օգտագործել ինչպես կենդանական, այնպես էլ բուսական ծագման մթերք: Սակայն հնարավոր է վիտամինի պակասը լրացնել  նաև մրգերով ու բանջարեղենով: Օրինակ, բավական է օրվա մեջ ուտել 100 գրամ գազար կամ բողկ:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8 (546) 05.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ